ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. փետրվարի 25-ի թիվ 1/91 Ա որոշմամբ գրանցված «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈւՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի հիման վրա  «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2026թ. մարտի 18,19,20-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի չերաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը:

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.

   Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

50,000 (Հիսուն հազար)

ՀՀ դրամ

100 (Մեկ հարյուր)

 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալը

500,000,000 ՀՀ դրամ

1,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը

10,000 հատ

Շրջանառության ժամկետը

36 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

125%

6.5%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

եռամսյակային

Տեղաբաշխողը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ  ԲԲԸ

         Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

         Ազդագիր (մաս 1)

         Ազդագիր (մաս 2)

Թարմացվել է 12.03.2026